Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ»
18.03.2011 | 00:00

«Իշխանությունները ոչ թե ուրիշի ուլիտիմատում-պահանջները, այլ իրենց ամենօրյա բնականոն աշխատանքներն են կատարում` փորձելով ժողովրդի առաջ ծառացած սոցիալական հարցերը լուծել»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` նախագահի վերջին խորհրդակցություններն ասվածի լավագույն օրինակ համարելով։ Փաստելով, որ չպետք է անտեսել ընդդիմությանը, ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը պիտի լինի ոչ միակողմանի պահանջներ առաջադրելով։ «Հարգում ու ընդունում եմ այն ընդդիմությանը, որն իշխանություններին ներկայացնում է օբյեկտիվ պահանջներ։ Մերժում եմ այն ընդդիմությանը, որը փորձում է սոցիալական, տնտեսական դժվարություններն օգտագործել երկրում անկայունություն ստեղծելու համար։ Երկխոսությունը լոկ բառ չէ, այլ գործողությունների ուղեցույց։ Ինչի՞ է պետք ընդդիմությունը, որն իր պահանջները չներկայացնի, բայց չպետք է պայքարի ուղեցույց դարձնել դրանք ու անվստահություն սերմանել երկրով մեկ։
Սոցիալական խնդիրներ, որպես այդպիսիք, միտինգի առաջնորդները չունեն, նրանք այդ խնդիրները լուծել են մինչև 1998-ը։ Այդ խնդիրների բույլը ժողովրդինն է։ Պայքարի անազնիվ ձև է, երբ որպես ընդդիմության լիդեր այդ դժվարությունները դարձնում ես միջոց իշխանության հասնելու համար։ Եթե ընդդիմությունն առանց քաղաքական երկրաշարժ առաջացնելու հասնում է իր նպատակին, ողջունելի է»,- վստահ է բանախոսը։
Անդրադառնալով ընդդիմության հանրահավաքի մարդաշատությանը, օրվա բանախոսը նախ փաստեց, որ իրեն ոչ թե մարդկանց բազմությունը, այլ առկա խնդիրներն են հետաքրքրում։ Ռեպլիկին` խնդիրների քանակով չի՞ պայմանավորված մարդաշատությունը, պատգամավորը շեշտեց. «Չէ՞ որ այնտեղ այնքան մարդ չկա, որքան խնդիր ունեցող մարդ կա Հայաստանում։ Շատ քիչ են»։
Վկայակոչելով Լիբիայի իրադարձությունները, պարոն Հարությունյանն ասաց, որ այդ երկրի ընդդիմությունն ահռելի մեծ գումարներ է ստանում դրսից։ «Գիտեմ, թե ինչո՛ւ է մեր ընդդիմությունն ասում` 40 հազար կամ ավելի մարդ է եղել։ Չկա աշխարհում որևէ ընդդիմություն, որ դրսից չֆինանսավորվի։ Այդ ֆինանսավորումը նրանք պիտի ապացուցեն մարդագլխով։ Աշխարհում կան հատուկ կենտրոններ, որոնք ոչ միայն ընդդիմությանը, այլև Հայաստանում որոշ կազմակերպությունների ֆինանսավորում են։ Իսկ դրսի մի երկիր չեմ կարող նշել, որ շահագրգիռ է Հայաստանում քաղաքական կայունություն տեսնել։ Այս առումով մենք շատ անապահով ենք, քանի որ բարեկամ երկրներ քիչ ունենք, իսկ թշնամի` ինչքան ասես։ Երազում եմ այն օրվա մասին, որ Հայաստանում լինի տեղական ընդդիմություն, որը չկառավարվի դրսից ու լինի հայրենասեր»։ Ճանաչելով ընդդիմության լիդերներին, պատգամավորը նշեց, որ նրանք եղել են իշխանություն, ուստի նրանց չի վստահում։ Նույն վերաբերմունքն ունի նաև այսօրվա իշխանությունում ներկա որոշ գործիչների` «գողերի, ավազակների» հանդեպ։ «Հավատալու եմ միայն այն մարդկանց, որոնց մեջ տեսնում եմ հայ մարդուն, հայրենասերին։ Նրան, ով ոչ մի գնով չի դավաճանի իր ժողովրդին, այս կամ այն կազմակերպությանը, երկրին ու հետախուզական մարմիններին ծառայություններ չի մատուցի»։
Այսուհանդերձ, Հարությունյանը համոզված է, որ մեր պետականության կորուստը, պարտությունները եղել են ազգային անհամաձայնության պատճառով, քանի որ չի եղել ներքին համախմբվածություն, միասնական իշխանություն, որին գումարվել է դրսի գործոնը։ «20-21-րդ դարերում մեր դժբախտությունն այն է, որ չունենք նավթային ու գազային պաշարներ, որպեսզի խոշոր տերությունները շահագրգռված լինեն մեր երկրի կայունությամբ։ Օրինակ, Անգլիան չի ցանկանում հայ-ադրբեջանական պատերազմ վերսկսվի, քանի որ նրա համար ավելի կարևոր է Բաքու-Ջեյհանը, քան Ադրբեջանը, Հայաստանը միասին վերցրած։ Եթե մեր ընդդիմությունը հայրենասիրական բնույթ ունենար, դրսի գործոնը շատ քիչ կլիներ։ Այնինչ հակառակն է։ Մեր գենետիկ կոդի մեջ դրսից մարդ բերելը նորություն չէ։ Մեզանում հատվածային հայրենասիրությունն է լավ օգտագործվում։ Մենք պետք է պետական գործիչներ ունենանք, ոչ թե պաշտոնյաներ, այլապես եթե նախագահն օրական հարյուր նախարար էլ փոխի, ոչինչ էլ չի ստացվի»։
«Իսկ այսօրվա իշխանության կադրերն ի զորո՞ւ են լուծելու առկա դժվարությունները» հարցին Հարությունյանը պատասխանեց այնպես, ինչպես, ըստ նրա, յուրաքանչյուր պատգամավոր կասեր. «Եթե նախագահին չգոհացնի այդ կադրերի աշխատանքը, նա վճռական քայլերի պատրաստ անձնավորություն է ու կգնա այդ ճանապարհով»։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, Համլետ Հարությունյանն ընդգծեց. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում, նա ինտեգրված չէ ԱԺ-ին, նա արհամարհում է պատգամավորի կարգավիճակը, նրա համար դա տասներորդական բան է։ Խմբակցությունն ակտիվ աշխատում է, բայց նա կապ չունի դրա հետ։ Այդ քայլը քաղաքական դեմարշի էր նման»։ ՀՀԿ-ական պատգամավորն այս ամենում նաև մի «նուրբ» բան է տեսնում, որն ավելի շատ ամերիկյան տեխնոլոգիայի կիրառում է։ «Չնախատեսված, պոպուլյար քայլերով իր վրա ուշադրություն սևեռեց։ Էդ մարդը չորս տարի կորած մնաց ու հանկարծ եկավ, գնաց օպերայում նստեց։ Ազատության հրապարակը գրավելու անհաջող փորձ էր, որը կարող է վատ հետևանքներ ունենալ»,- ընդգծեց Համլետ Հարությունյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ

鍡氬瘯妞规挳妾伴懠鍌炩攼闂勫棜瀵曟す鎾閼煎倿鈹愰梽鍡氬瘯妞规挳妾/1338495490" rel="nofollow">Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 03.11.2024